Արցախի առաջին կիբերսպորտի առաջնության մրցանակաբաշխությունը
Արցախ
Նոյեմբերի 4-ին հայտնի դարձան Ղարաբաղ Տելեկոմի կողմից կազմակերպված համակարգչային խաղերի առաջնության հաղթողները, որոնց մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ ընկերության գլխամասային գրասենյակում՝ նոյեմբերի 7-ին:
Անհատական կատեգորիայում 16 մասնակիցներից առաջին տեղը զբաղեցրեց Արոն Ղուլյանը, ով ստացավ Dell նեթբուք և 1 Մբիտ/վրկ ինտերնետից մեկ տարի անվճար օգտվելու փաթեթ։ Նույն կատեգորիայում երկրորդ տեղը զբաղեցրեց Առուշան Խաչատրյանը, իսկ երրորդը՝ Էդուարդ Մեհրաբյանը, ովքեր համապատասխանաբար պարգևատրվեցին 512 Կբիտ/վրկ և 215 Կբիտ/վրկ արագության ինտերնետից օգտվելու տարեկան անվճար փաթեթներով։
Թիմային կատեգորայիում 11 խմբից հաղթեց «Phoenix Club» թիմը, որի անդամներն արժանացան դրամական պարգևատրության՝ 50.000-ական դրամ յուրաքանչյուրը, իսկ երկրորդ տեղում հայտնված «Park» թիմի մասնակիցները՝ 30.000-ական դրամ յուրաքանչյուրը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան