Երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիա
Թուրքիայի Քութայա քաղաքում այսօր առավոտյան 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Hurriyet Daily News-ը։
Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը եղել է 15 կմ խորության վրա։ Երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, թեև զոհեր և տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ 2011–ի հոկտեմբերի 23-ին և նոյեմբերի 9-ին 2 երկրաշարժ էր եղել Վանի նահանգում, ինչի հետևանքով զոհվել էր մոտ 640 մարդ, մի քանի հազար մարդ մնացել անօթևան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)