Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարին և նրա տեղակալին
Արտաքին Քաղաքական
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային և նրա տեղակալ Օլեգ Կուլեբային: Այս մասին Լուրեր.com–ին հայտնել են ԿԸՀ մամլո ծառայությունից։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Եվգենի Սլոբոդան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ԱՊՀ դիտորդական առաքելության կազմը և գործունեության կազմակերպման սկզբունքները: Նրա փոխանցմամբ՝ առաքելության նպատակն է գնահատել ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքը, ընտրական մթնոլորտը և ընտրություններից հետո հանդես գալ համապատասխան առաջարկություններով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, բարձր գնահատելով միջազգային դիտորդական առաքելությունների դերը ընտրական գործընթացներում, ընդգծել է վերջիններիս կողմից հրապարակվող՝ ընտրությունների վերաբերյալ զեկույցների կարևորությունը: Տիգրան Մուկուչյանը ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարի խնդրանքով ներկայացրել է ընտրական օրենսգրքի նոր կանոնակարգումները, նախընտրական քարոզչության ընթացքը և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատարաստական աշխատանքները:
Հանդիպման ավարտին Եվգենի Սլոբոդան հաջողություն է մաղթել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գալիք խորհրդարանական ընտրությունները նախապատրաստելու և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու գործում:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում