Հյուսիսային Կորեան դադարեցրել է հարաբերությունները ՄԱԳԱՏԷ–ի հետ
ԱՄՆ
Հյուսիսային Կորեան դադարեցրել է պաշտոնական հարաբերությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ, ԱՄՆ–ի կողմից այդ երկրին պարենային օգնություն մատակարարելու գործընթացը դադարեցնելու որոշումից հետո, հաղորդում է Itar-Tass–ը։
ԱՄՆ–ը պարենային օգնության մատակարարումը դադարեցնելու որոշումը կայացրել է, պաշտոնական Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռ փորձարկելու պատճառով։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը և Պեկինը փետրվարին երկկողմ բանակցությունների արդյունքում համաձայնել էին Հյուսիսային Կորեային 240 հազար տոննա պարենամթերք տրամադրել, ինչի դիմաց ստացել էին պաշտոնական Փհենյանի համաձայնությունը ՄԱԳԱՏԷ–ի հետ շփումները վերականգնելու և միջուկային զենքի օբյեկտներում միջազգային դիտորդների մուտքը թույլատրելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)