Լիբիայում ԱՊՀ երկրների մի քանի քաղաքացիներ կանգել են դատարանի առաջ
Աշխարհ
Լիբիայում այսօր տեղի է ունեցել հերթական՝ թվով 3-րդ դատական նիստը Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների գործով։ Նրանք մեղադրվում են Կադդաֆիի վարչակարգի հետ համագործակցելու մեջ։
Նիստին ներկա են եղել նաև վերոհիշյալ երեք պետությունների դեսպանությունների ներկայացուցիչները։ Նրանցից մեկի փոխանցմամբ՝ մեղադրյալների դատապաշտպանները լիբիական իշխանություններից դեռևս չեն ստացել պաշտոնական մեղադրանքի վերաբերյալ որևէ փաստաթուղթ։
Մեղադրյալի նստարանին են հայտնվել ԱՊՀ երկրների 24 քաղաքացի՝ 19 քաղաքացի Ուկրաինայից, 3–ը՝ Բելառուսից, իսկ 2-ը՝ Ռուսաստանից։ Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել են, որ նրանք աշխատել են նավթային արդյունաբերության ոլորտում և ձերբակալվել 8 ամիս առաջ՝ ապստամբ խմբավորումների կողմից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ