Մերսինում ցույցերի արդյունքում 11 մարդ է վիրավորվել
Մերձավոր Արևելք
Թուրք-սիրիական սահմանին գտնվող թուրքական Սուրուչ գավառում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ողջ երկրի տարածքում շարունակվում են բողոքի ցույցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվականը, այս անգամ գիշերը հանգիստ չի եղել Մերսինի Թարսուս գավառում: Հարյուրավոր դիմակավոր ցուցարարներ իրենց բողոքն են փորձել արտահայտել Սուրուչի ահաբեկչության կապակցությամբ:
Գավառի շուրջ 6 թաղամասում բողոքի ակցիաներ են կազմակերպվել, որի մասնակիցները փողոցներում բարիկադներ դնելով փակել են ճանապարհը: Ոստիկանությունը նրանց ցրելու համար օդամղիչ զենք է կիրառել:
Գործողությունների հետևանքով վիրավորվել է 11 մարդ, որից 6-ը՝ ոստիկան: Ցուցարարների կողմից նետված մոլոտովյան կոկտեյլների հետևանքով վնասվել է ոստիկանական 3 մեքենա:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան