ԻՊ-ը Թուրքիայում ճամբարներ ունի. իրավապաշտպան
Թուրքիա
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Թուրքիայում մարտիկների պատրաստման ճամբարներ ունի եւ այդ մասին գիտեն բոլորը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «Զաման» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպության Ուրֆայի բաժանմունքի ղեկավար Աթիլլա Յազարը:
Նրա խոսքով' օրերս Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչություններն սպասելի էին:
«Երեք տարի է' Թուրքիան հայտարարում է ԻՊ-ի դեմ պայքարի պատրաստության մասին, սակայն մեջտեղում ոչ մի արդյունք չկա: ԻՊ-ն ավելի շատ ակտիվություն է ցուցաբերում սահմանամերձ թուրքական Աղջաքալայում եւ սիրիական Հալիֆեթիում: Այստեղ նրանք իրենց շատ հանգիստ են զգում: Ջեյրանփընարում նրանք տնտեսություն են զարգացնում:Ահաբեկչական խմբավորումը Ուրֆայում մարտիկների պատրաստման ճամբարներ ունի եւ այս մասին գիտեն բոլորը», -ասել է Աթիլլա Յազարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)