Մխիթարյանը` դուբլի հեղինակ (Տեսանյութ)
Տեսանյութեր
Ուկրաինայի ընթացիկ առաջնության 27-րդ տուրի շրջանակներում իրար հետ մրցեցին «Զարյա»–ն ու Դոնեցկի «Շախտյոր»-ը: Հանդիպման 8-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը՝ մեծ ուրախություն պարգևելով թե՛ ուկրաինացի և թե՛ հայ ֆուտբոլասերներին: Ընդամենը 8 րոպե անց «հանքափորների» առավելությունն էլ ավելի մեծացրեց Տեյշեյրան։ Այնուհետև, Մխիթարյանը նաև 11մ հարվածի իրավունք վաստակեց իր թիմի համար, իսկ Լուիս Ադրիանոն չվրիպեց: 72-րդ րոպեին «Զարյա»–ի ֆուտբոլիստներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն 2 րոպե անց Մխիթարյանը խփեց ևս մեկ գնդակ՝ իր հաշվին դուբլ գրանցելով: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց «Շախտյոր»–ի խորվաթ ֆուտբոլիստ Սռնան՝ 5-1։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն