Հեռուստաբանավեճը չկայացավ
Հասարակություն
Քիչ առաջ Լուրեր.com–ի լրագրողը հայտնեց, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության շենքի դիմաց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, ՀԱԿ անդամ, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը հեռուստացույցով հետևել է ՀՀԿ ներկայացուցիչ, ՀՖՖ նախագահ, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Ռուբեն Հայրապետյանին, որն այժմ Արտակ Ալեքսանյանի հեռուստանախագծի հյուրն է։ Բանն այն է, որ Փաշինյանին թույլ չեն տվել մուտք գործել հեռուստաընկերության շենք՝ պատճառաբանելով, որ հեռուստաբանավեճը կկայանա միայն այն դեպքում, երբ որ պաշտոնապես լինի երկու կողմերի համաձայնությունը, իսկ այս դեպքում Հայրապետյանն իր համաձայնության մասին պետք է հայտներ ուղիղ եթերից։
Սակայն, դա այդպես էլ տեղի չունեցավ, և Նիկոլ Փաշինյանը, Լուրեր.com–ի լրագրողի փոխանցմամբ, արդեն հեռացել է հեռուստաընկերության տարածքից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը