Սամվել Ֆարմանյանը հրավիրել է իր մրցակից թեկնածու Վլադիմիր Կարապետյանին՝ միասին ֆուտբոլ դիտելու
Հասարակություն
Թիվ 2 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը Facebook–ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Երկու 90 րոպե, որ հաճույք կպատճառեն բոլորիս և կստիպեն կտրվել նախընտրական թոհուբոհից ու լարվածությունից: Վաղը և հաջորդ օրը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներն են՝ Բավարիա-Ռեալ և Չելսի- Բարսելոնա: Իմ անձնական համակրանքը երկու պարագաներում էլ իսպանական գրանդակումբների կողմն է:
Ես հրավիրել եմ մեր՝ Նոր Նորքի N2 ընտրատարածքում առաջադրված իմ մրցակից թեկնածու Վլադիմիր Կարապետյանին՝ միասին դիտելու այդ ֆուտբոլային հանդիպումները:
Սպորտը, առավել ևս՝ ֆուտբոլը, բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում միավորել է մարդկանց, անգամ ամենաոխերիմ հակառակորդներին: Շատ ուրախ կլինեմ, եթե պարոն Կարապետյանը համաձայնություն տա իմ նախաձեռնությանը և լինի մեր ընտրատարածքում, լինի որևէ Կենտրոնի որևէ սպորտբարում՝ միասին դիտենք հանդիպումները:
Կարծում եմ այն կլինի մի փոքրիկ, բայց և կարևոր ազդակ և՛ մեր աջակիցներին, և՛ մեր բնակիչներին, որ մենք ընդամենը քաղաքական մրցակիցներ ենք, իսկ կյանքը շատ ավելի լայն է, ու այն ո՛չ սկսվում և ո՛չ էլ ավարտվում է ընտրություններով:
Մենք, որպես նոր սերնդի գործիչներ, կարող ենք, ու իմ կարծիքով պարտավոր ենք դա անել, ինչքան էլ նախատողներ լինեն: Դա, իմ կարծիքով, շատ ավելին կարժենա, քան իմ կամ իմ մրցակցի հնարավոր հաղթանակը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը