«Հայկական Ժամանակ». ՀՀ-ից ինքնաթիռով մեկնածների թիվը մոտ 27 հազար 500-ով ավելի է ժամանածների ցուցանիշից
Հայկական Մամուլ
Այս տարվա առաջին 3 ամիսներին ինքնաթիռով ՀՀ-ից մեկնածների թիվը մոտ 27 հազար 500-ով ավելի է ժամանածների ցուցանիշից: Այսինքն, առաջին 3 ամիսներին նշված թվով մարդ ՀՀ-ից հեռացել և չի վերադարձել: Այս տվյալները հրապարակել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Ըստ ՔԱԳՎ-ի հրապարակած տվյալների, 2011-ի նույն ժամանակահատվածում մեկնողների թիվը ժամանողների ցուցանիշից ավելի է եղել մոտ 24 հազար 500-ով: Ստացվում է, որ մեկնող և չվերադարձող ուղևորների այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը անցած տարվա համեմատ աճել է ավելի քան 10%-ով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ