«Ժողովուրդ». ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը սատարում է ԲՀԿ-ական թեկնածուին
Հայկական Մամուլ
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մարտի 30-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Ծովագյուղ: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ թիվ 23 ընտրատարածքում ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը սատարում է ԲՀԿ-ական թեկնածուին՝ Էդուարդ Սահակյանին, և Գեղարքունիքի մարզ է այցելել նրան օգնելու համար: Նրա նպատակն է մարզում դեմ գնալ ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Թերթը փորձել է լուրը ճշտել Ալիկ Սարգսյանից, սակայն նա չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին: Իսկ Աժ ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ Գեղարքունիքի շտաբի պատասխանատու Հրանտ Մադաթյանը հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ նման այց չի եղել, նույնիսկ այդ մարդիկ իրենց տարածաշրջանով չեն անցել: Մինչդեռ ծովագյուղցիները «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում պնդել են միանգամայն հակառակը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ