«Ժողովուրդ». Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը քաշքշել ու հարվածել է «Ֆոտոլուր»-ի տնօրեն Մելիք Բաղդասարյանին
Հայկական Մամուլ
Կիրակի օրը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սկսվեց լրագրողների աշխատանքի խոչընդոտմամբ: Մրցանակաբաշխության կազմակերպիչներից մեկը՝ Գրիգոր Նազարյանը, որը նաև երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսերն է, քաշքշել ու հարվածել է «Ֆոտոլուր»-ի տնօրեն Մելիք Բաղդասարյանին՝ հայհոյանքների տարափով:
Լրագրողներն ականատես են եղել տեսարանին ու արձանագրել, որ ոստիկանները մի կողմ են հրում ոչ թե Գրիգորին, այլ ֆոտոլրագրողներին: Այդ տհաճ միջադեպից հետո Մելիք Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ին պատմել է.
«Մենք, ինչպես կարգն է, հավատարմագրվել էինք՝ նկարահանում կատարելու համար, քանի որ համարյա բոլոր թերթերն ու սայթերը մեզնից նկարներ են սպասում: Բայց եկանք ու փաստի առաջ կանգնեցինք: Պարզվեց՝ չեն թողնում ներսում նկարել... Փորձեցինք բացատրել, նույնիսկ վիճաբանեցինք մենեջերի՝ Գրիգորի հետ: Մրցանակաբաշխությունն արդեն սկսվել է, բայց մեզ մինչև հիմա չեն թողել ներս մտնել: Իրենց մենաշնորհն է այստեղ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ