«Հայկական Ժամանակ». Գործող էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետը ավարտվում է 2016-ին
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցը: Ըստ որոշման նախագծի, ժամկետի երկարացման ծրագիրը պետք է պատրաստ լինի 2013-ի մայիսի 5-ին:
Խնդիրն այն է, որ գործող էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետը ավարտվում է 2016-ին: 2008-ի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»: Եթե այդ հայտարարությունը կյանքի կոչվեր, ապա 2016 թվականին նոր ատոմակայանը արդեն կառուցված կլիներ: Բայց, ինչպես Սերժ Սարգսյանի շատ ու շատ այլ հայտարարություն-խոստումներ, այս մեկը ևս չիրականացավ: Ու քանի որ Հայաստանը չի կարող յոլա գնալ առանց ատոմակայանի, ապա պետք է երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետը: Թե որքան, առայժմ հայտնի չէ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ