Այսօր Կարեն Դեմիրճյանը կդառնար 80 տարեկան
Հասարակություն
Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է 1932-ի ապրիլի 17-ին Երևանում՝ ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում:
Դեմիրճյանը եղել է կոմունիստական կուսակցության անդամ, իսկ 1974 – 1988-ին եղել է Խորհրդային Հայաստանի առաջին քարտուղար: Շուտով իր քաղաքականություն վերադառնալուց հետո, 1999-ին նա դառնում է Հայաստանի անկախ հանրապետության խոսնակ: Հենց նույն տարում էլ նա իր ընկերների հետ միասին սպանվում է Խորհրդարանում նիստերից մեկի ժամանակ:
1949-ին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտել է 1954-ին՝ ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն:
Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954-ի Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը:
1955-ին նա ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:
Դեմիրճյանի աշխատանքային գործունեության հետագա տասնամյակը կապված է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կոլեկտիվի կյանքի հետ: Այստեղ, բանվորական միջավայրում, ձևավորվեցին նրա գործնական և բարոյական հատկանիշները: Աշխատելով որպես ավագ վարպետ, այնուհետև' ինժեներ-տեխնոլոգ ձուլման արտադրամասի պետ, նա գործին նվիրաբերում էր իր ուժերն ու գիտելիքները, ակտիվորեն մասնակցում հասարակական աշխատանքին, վայելելով բանվորների ու ծառայողների հարգանքը:
1958-ին Կ.Դեմիրճյանն ընտրվել է ձեռնարկության կուսակցական կոմիտեի քարտուղար:
1959 -1961-ին Դեմիրճյանը սովորում է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում: Ուսումն ավարտելուց հետո նա վերադառնում է Երևանի էլեկտրատեխնիկական գործարան, աշխատում, որպես գլխավոր ինժեներ, իսկ 1962-ից սկսած՝ դիրեկտոր: Նրա ղեկավարությամբ ձեռնարկության կոլեկտիվը զգալի հաջողություների հասավ արտադրության արդյունավետության բարձրացման, ներքին ռեզերվների ռացիոնալ օգտագործման, նոր արտադրատեսակների յուրացման, արտադրանքի ինքնարժեքի իջեցման, նրա որակի և հուսալիության բարելավման ուղղությամբ:
1966-ին Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, ապա' 1971 թ. նոյեմբերի 1' երկրորդ քարտուղար:
1972-ին Կ.Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ քարտուղար և բյուրոյի անդամ:
1974-ին նոյեմբերին Կ. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար:
1974-ին սկսած Կ. Դեմիրճյանը բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ IX –XI գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ:
Պարգևատրվել է՝ Լենինի երկու, Աշխատանքային Կարմիր Դրոշի երեք, Հոկտեմբերյան Հեղափոխության մեկ շքանշաններով, միութենական և այլ երկրների կառավարական պարգևներով:
1985-ին ԽՍՀՄ-ում «Վերակառուցման» կուրս հռչակվեց:
Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից Կ.Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները: ՍՄԿԿ Կենտկոմում նման մոտեցումների բացակայությունը մեր հանրապետությունում վերակառուցման ընթացքի անհիմն քննադատությունը և ազգամիջյան հարաբերությունների հարցում սկզբունքային տարաձայնությունները կենտրոնի հետ (Նրա դիրքորոշումը հստակ ձևակերպում ստացավ 1988-ի. փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթողության հիմնական պատճառը, մայիս 1988-ի:
1991-ից մինչև 1999-ը Կ. Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններց մեկը' «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն:
Երկրում տիրող ծանր իրավիճակը բերեց Կ.Դեմիրճյանի վերադարձը քաղաքական ակտիվ գործունեության:
1998-ին նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու:
1999-ին մայիսին Կ.Դեմիրճյանը ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ: Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ' հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի' մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները:
Կ.Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը: Սակայն, 1999-ին հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում՝ նիստի ժամանակ Կ.Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ դարձան, սպանվեցին ամբողջ ժողովրդի հույսերը' կապված Կ.Ս. Դեմիրճյանի հետ: Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը