«Ժողովուրդ». Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այդ հանդիպումը կազմակերպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը: Հանդիպման ժամանակ, նույն աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին դուրս գալ չորս կուսակցությունների միասնական շտաբից, քանի որ այն ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնություն: Փոխարենը խոստացել է ապահովել «Ժառանգության» ներկայությունն Աժ-ում: Աժ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, սակայն, հերքել է այդ լուրերը. «Լա´վ էլի... ինչ սուտ ասես կհորինեն»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ