Թուրքիայի մեջլիսում արտահերթ նստաշրջան կհրավիրվի
Թուրքիա
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, որը գտնվում է արձակուրդի մեջ, հուլիսի 29-ին կմեկնարկի արտահերթ նստաշրջանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Վարչապետը հայտնել է, որ մեջլիսի նիստում կքննարկվի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջարկը' կազմելու հատուկ քննող հանձնաժողով, որը կուսումնասիրի Սուրուչի ահաբեկչական դեպքերը, որին զոհ է գնացել 32 մարդ:
Մեջլիսի արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկ ավելի վաղ արել էին քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաև քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)