Ասադը ներում է շնորհել հազարավոր դասալիքների
Մերձավոր Արևելք
Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ ներում է շնորհում երկրի ներսում և դրսում գտնվող սիրիացի դասալիքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ասադի հայտարարած լայնամասշտաբ ներումը կտարածվի հազարավոր դասալիքների վրա:
2011 թվականից սկսած սիրիական հակամարտության հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է շուրջ 220 հազար մարդ: Կառավարական ուժերի դեմ պայքարին մասնակցում են զինյալներ, ովքեր պատկանում են տարբեր զինված խմբավորումների, ինչպիսիք են «Իսլամական պետությունը» և «Ջաբհա ալ Նուսրան»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)