«Ժողովուրդ». «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Հայրապետյանը ծեծել է պահակին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացրել են, որ կիրակի օրը մի արտառոց դեպք է տեղի ունեցել «Հայաստան» հանրախանութում: Սեփականատեր Հայրապետ Հայրապետյանը երեկոյան ժամին գինովցած գնացել է հանրախանութ և սկսել գոռգոռալ աշխատակիցների, այդ թվում և հանրախանութի պահակի վրա: Կրքերն այնքան են թեժացել, որ վերջինս պահակին հանել է դուրս ու սկսել ծեծել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ժամը 20:20-ի սահմաններում հանրախանութի մոտ մեծ վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է նրանով, որ պահակը հայտնվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Նա մինչ այժմ հիվանդանոցում է, սակայն փաստաթղթերում նշված է, թե պահակն է խմած եղել և փողոցում ինչ-որ մեկի հետ է վիճել: Մանրամասներ թերթը խոստանում է ներկայացնել վաղվա համարում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ