ՄԱԿ. Սիրիայում զոհերի թիվը հասել է 3.5 հազարի
Աշխարհ
Ըստ ՄԱԿ–ի պաշտոնական տվյալների՝ Սիրիայում հակակառավարական ցույցերի ժամանակ զոհվածների թիվը հասել է 3.5 հազարի։
Այժմ սիրիական զորքերը Հոմս քաղաքում լուրջ պայքարի մեջ են ցուցարարների դեմ։ Վերջին շաբաթվա ընթացքում Հոմս քաղաքը դարձել է Սիրիայի ամենաթեժ կետը, որտեղ շարունակվում են լուրջ բախումները կառավարական զորքերի և ցուցարարների միջև։
Ըստ ականատեսների՝ վերջին օրերի բախումների ժամանակ սպանվել է ավելի քան 1.00 մարդ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արաբական երկրների լիգան Սիրիային առաջարկել էր ստեղծված իրավիճակից դուրս գալու իր ծրագիրը։ Հաղորդում է BBC լրատվականը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ