Թուրքիան ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ է հրավիրել
Թուրքիա
Թուրքիան Հյուսիսատլանտյան համաձայնագրի 4-րդ հոդվածի շրջանակում ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ է հրավիրել,: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, խորհուրդը կհավաքվի հուլիսի 28-ին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պարզաբանման մեջ նշվել է, որ խորհրդի նիստ հրավիրելը նպատակ ունի ՆԱՏՕ-ի գործընկեր պետություններին տեղեկացնել Թուրքիայի ազգային անվտանգությանն ուղղված վերջին հարձակումների և սպառնալիքների առնչությամբ ահաբեկչության դեմ պայքարում ձեռնարկված միջոցների և իրականացված գործողությունների մասին, ինչպես նաև քննարկել ստեղծված իրադրությունն անդամ երկրների հետ:
Հուլիսի 28-ին նախատեսված արտահերթ նիստը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Վերջինս բրիտանական BBC-ի հետ զրույցում տեղին է համարել Թուրքիայի պահանջը ՆԱՏՕ-ի նիստ հրավիրելու վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)