Ազնվորեն եմ ասում, ես ցանկություն չեմ ունեցել Գայանեին վիրավորել. Ռուբեն Հայրապետյան
Հասարակություն
Երեկ Արմնյուզ հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման հյուր Ռուբեն Հայրապետյանը ներողություն խնդրեց իր մրցակից Գայանե Առուստամյանից:
«Իմ մրցակիցներից Գայանե Առուստամյանը հայտարարել է, որ ես իրեն վիրավորել եմ և ներողություն պետք է խնդրեմ: Իհարկե, ազնվորեն եմ ասում. ես ցանկություն չեմ ունեցել Գայանեին վիրավորել, ես ընդհանրապես կանանց չեմ վիրավորում, բայց եթե Գայանեն գտնում է, որ ես իրեն վիրավորել եմ, ես ուղղակի կատակ եմ արել: Ես պատրաստ եմ և ներողություն եմ խնդրում: Դա նորմալ է, և ես գտնում եմ, որ ավելի լավ է՝ իրար չվիրավորենք, եթե ինչ-որ մի բան այնպես չի ստացվել, կոնկրետ ես պատրաստ եմ ընդունել, եթե սխալ արտահայտություններ կանեմ, կվիրավորեմ՝ պատրաստ եմ ներողություն խնդրել», - նշեց Ռուբեն Հայարապետյանը:
Խոսելով քարոզարշավի մասին՝ Հայրապետյանը նշեց, որ քարոզարշավն անցնում է շատ նորմալ:
«Ես կարծում եմ, որ իմ մրցակիցները հավասար հնարավորություններ ունեն: Տրամաբանական է, որ մեր քարոզարշավի ժամանակ յուրաքանչյուրս կփորձենք մեր ընտրողներին համոզել, որ մեր կուսկացությունը, մեր քաղաքական ուժը կամ մենք ավելի լավն ենք, կամ ավելին կարող ենք անել մեր ժողովրդի համար Ազգային Ժողով գնալու պարագայում», - նշեց Ռուբեն Հայրապետյանը՝ հավելելով, որ համեմատած մյուս բոլոր ընտրությունների հետ՝ այս քարոզարշավը նորմալ է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը