Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիում
Աշխարհ
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի մոտակայքում ապրիլի 16–ին 6,5 մագնտիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Reuters՝ հղում անելով ԱՄՆ–ի երկրաբանական ծառայությանը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի ամենամեծ նավահանգիստ՝ Վալպարաիսոյից հյուսիս–արևելք՝ 48 կմ հեռավորության վրա և մայրաքաղաք Սանտյագոյից հյուսիս–արևմուտք՝ 116 կմ հեռավորության վրա։ Ստորերկրյա ցնցումները եղել են 26 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Վերջին ուժգին երկրաշարժը Չիլիում գրանցվել է 2010–ի փետրվարին։ 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցունամիի առաջացման պատճառ էր դարձել, ինչի հետևանքով 800 մարդ էր զոհվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ