Թուրքիայում հակաահաբեկչական պայքարի շրջանակում ձերբակալվածների թիվը գերազանցել է 800-ը
Թուրքիա
Թուրքիայի տարբեր նահանգներում իրականացված լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների շրջանակում ձերբակալվել է 864 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գործողությունները երեք օր շարունակ իրականացվել են երկրի 34 նահանգներում: Դրանք հիմնականում ուղղված են եղել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ: Ձերբակալվածներից 13-ը եղել են այլ երկրի քաղաքացիներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)