ԱՄՆ-ն մտադիր չէ վերացնել պատժամիջոցները Իրանի դեմ. Հիլարի Քլինթոն
Իրան
ԱՄՆ վարչակազմը մտադիր չէ վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, մինչև Թեհրանը միջազգային հանրությանը պատշաճ պատասխան չներկայացնի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է Բրազիլիա այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողներին, հաղորդում է Itar-Tass–ը։
«Կարծում եմ, որ ճիշտ է որոշակի գործողությունների համար համապատասխան քայլեր ձեռնարկեը։ Սակայն այս դեպքում է Թեհրանը պետք է իր մտադրությունների վերաբերյալ համոզիչ լինել։ Այս պահին մենք դեռևս կբավարարվենք միայն պատժամիջոցներով և կշարունակենք ճնշումներ գործադրել Իրանի նկատմամբ մինչ «վեցնյակի» հետ բանակցությունների հաջորդ փուլը, որը պետք է կայանա Բաղդադում մայիսի վերջին», - ասել է Քլինթոնը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ