Ես պատրաստ եմ կալիբրս իջեցնել և բանավիճել վարչապետի կամ Կենտրոնական բանկի նախագահի հետ. Հրանտ Բագրատյան
Հասարակություն
Ես կուզենայի, որ դեբատ լիներ, գային դեպատի։ Ես պատրաստ եմ կալիբրս իջեցնելու և դեբատի գնալու վարչապետի կամ կենտրոնական բանկի նախագահի հետ։ Լրագրողների հետ հանդիպմանը նման բանավեճի մասնակցելու պատրաստակամություն հայտնեց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը։
Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե Հանրապետական կուսակցության մեծամասնական թեկնածու Ռուբեն Հայրապետյանի պատրաստակամություն է հայտնել բանավիճելու ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակից որևէ մեկի հետ, նշեց, որ չի կարող բանավիճել Հայրապետյանի հետ, քանի որ վերջինս տնտեսագիտական գիտելիքներ չունի։
«Իսկ եթե ՀՀԿ–ն համարի, որ տնտեսական հարցերով Ռուբեն Հայրապետյանն է պատասխանատու, ես պատրաստ եմ բանավիճելու նաև նրա հետ», – նշեց նա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը