Օբաման նախագահական մրցավազքում պահպանում է առաջատարի դիրքերը
ԱՄՆ
Գործող նախագահ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբամայի նախընտրական վարկանիշը 9% ցուցանիշով բարձրացել է նրա հիմնական մրցակից՝ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ և նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի համեմատ, հաղորդում է CNN–ը, որն էլ եղել է հարցման պատվիրատուն։
Հարցման արդյունքների համաձայն, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենան հիմա, ապա ընտրողների 52%-ը իր ձայնը կտա Բարաք Օբամային, իսկ 43%-ը պատրաստ է իր ձայնը տալու Միթ Ռոմնիին։ Մարտ ամսվա վարկանիշային ցուցանիշների համեմատ Օբամայի վարկանիշը 2%–ով նվազել է, իսկ Ռոմնիի նախընտրական վարկանիշն անփոփոխ է մնացել։ Օբամայի ազնվությանը իրենց վստահությունն են հայտնել հարցվածների մեծ մասը։ Հարցվածների գրեթե կեսը հավատում է, որ Օբաման կմնա իր համոզմունքներին ու արժեքներին հավատարիմ, նույն հարցին Ռոմնիի մասով, դրական են պատասխանել հարցվածների 29%–ը։ Միևնույն ժամանակ, 47%–ը կարծում են, որ Ռոմնին պատրաստ է փոխել իր տեսակետները, կախված քաղաքական իրավիճակից, իսկ նման կարծիք Օբամայի մասին հայտնել են հարցվածների 39%-ը։ Իսկ հարցվածների 61%-ը չի կասկածում նախագահական ընտրություններում Օբամայի հաղթանակին, իսկ Ռոմնիի դեպքում դրական ենպատասխանել հարցվածների 35%-ը։ Հարցումն անցկացվել է ապրիլի 13-15–ը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենա նեյեմբերի 6-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)