ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի մերձեցումը շատ ակնհայտ է. Արմեն Մարտիրոսյան
Հասարակություն
«Ժառանգության» քարոզարշավն ակտիվ ընթացքի մեջ է»,այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը և հավելեց, որ այն թիվը, որ իրենք նախնական ասում էին, ավելի համեստ է, և կարծում եմ՝ կլինենք առաջատարն ընտրությունների արդյունքում:
Արմեն Մարտիրոսյանի խոսքերով «Ժառանգության» նկատմամբ սև PR են իրականացնում երեք նախագահների շրջանակներում գործող քաղաքական ուժերը, որն ըստ Մարտիրոսյանի անընդունելի է:
«Քաղաքացիները, սակայն, շատ լավ են ճանաչում «Ժառանգությանը», քանի որ վերջինս մշտապես նրանց կողքին է եղել»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը և հավելեց, որ «Ժառանգությունում» չկան դոգմաներ:
«Մեզ մոտ բոլորն ազատ կարծիք հայտնելու իրավունք ունեն, և պետք չէ հակասություններ գտնել մեր ցուցակում ընդգրկված անձանց արտահայտած դիրքորոշումների կապակցությամբ: «Ժառանգություն»-ում չկան մարդիկ, ովքեր մասնակցել են թալանին կամ երկրի վատթարացմանը»,-ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Արմեն Մարտիրոսյանը անդրադառնալով վեցերորդ ընտրատարածքում տիրող նախընտրական իրավիճակին, ասաց, որ պայքարը նորմալ է ընթանում, թեկնածուների հարաբերությունները միմյանց նկատմամբ դրական են, բայց ավելացրեց նաև, որ կա ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործում, ընտրակաշառքներ:
«Մենք օրինական քարոզարշավ ենք իրականացնում: Ընտրությունները պետք է տեղի ունենան ազատ, արդար և թափանցիկ և այս բաղադրիչներից յուրաքանչյուրը շատ կարևոր է»,-նշեց Մարտիրոսյանը:
Մարիրոսյանն անդրադառնալով ՀԱԿ և ԲՀԿ հարաբերություններին, ասաց, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի մերձեցումը շատ ակնհայտ է:
«Պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն սատարում է ՀԱԿ-ի մեծամասնական թեկնածուներին, իսկ կոալիցիա կազմելն իրենց խնդիրն է»,-հավելեց Մարտիրոսյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը