Հարսնացուն Ղրղզստանում «գնահատվում» է չորս ոչխար և 1100 դոլար
Աշխարհ
Ղրղզստանի գյուղական շրջաններից մեկի իշխանությունները, որոշում են կայացրել, որ հարսի «օժիտը» չպետք է գերազանցի 50 հազար սոմը (մոտ 1,100 դոլար), չորս ոչխարը և երկու տուկ խոտը, հաղորդում է BBC Russian–ը։
Նոոկատ շրջանի ղեկավարությունն այդպես էլ անվանել է որոշումը՝ «Հարսանյաց ծախսերի և օժիտի չափի նվազեցում»։ Որոշման մեջ նույնիսկ նշվում է հարսանեկան ավտոշարասյան երկարությունը (ոչ ավել, քան չորս ավտոմեքենա), ինչպես նաև արգելվում է թանկարժեք ավտոմեքենաների օգտագործումը։
Այդ որոշման պատճառ է դարձել բնակիչներից մեկի բողոքն առ այն, որ երկրի բնակչության վատ ֆինանստնտեսական պայմաններում հարկավոր է կրճատել հարսանեկան ծախսերը, իսկ բնակչության մի մասը հանդես է գալիս ի պաշտպանություն նախնիներից պահպանված ավանդույթների։
Համաձայն տարբեր տվյալների, Ղրղզստանի բնակչությունը տարեկան ընտանեկան ծեսերի համար ծախսում է մոտ 2 միլիարդ դոլար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ