ՀՀԿ-ին պատրաստ է ձայն տալ գրանցված ընտրողների 34%-ը, իսկ ԲՀԿ-ի օգտին կքվեարկի ընտրողների 28%-ը. Gallup
Հասարակություն
ՀՀԿ-ին պատրաստ է ձայն տալ գրանցված ընտրողների 34%-ը, իսկ ԲՀԿ-ի օգտին կքվեարկի ընտրողների 28%-ը, այսօր Gallup Europe ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկենեն, ներկայացնելով Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի և The Gallup Organization-ի կողմից իրականացված հարցումների արդյունքները, հրապարակեց վերոհիշյալ տվյալները՝ հավելելով, որ հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն, գրեթե վստահաբար կարելի է ասել, որ ԱԺ կանցնեն: «Ինտրիգայինը «Ժառանգության» արդյունքներն են. նրանց քարոզարշավից պարզ կդառնա' նրանք կարողանո՞ւմ են համախմբել աջակիցներին և գրավել չկողմնորոշված ընտրողներին: Հարցման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ երկու առաջատար կուսակցությունների սոցիալ-ժողովրդագրական պատկերը բավական նման է և այդ երկուսը հիմնականում մրցում են միմյանց հետ, մինչդեռ ավելի փոքր կուսակցությունների ընտրողների զգալի մասը կողմնորոշված է, թե ում չի ընտրելու, բայց իրենց վերջնական ընտրության ձևավորման համար դեռ ժամանակ կա, և նրանք դիտարկում են տարբերակներ»,- նշեց Gallup Europe-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկենեն:
«Ընտրողները բավականին մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ընտրությունների նկատմամբ: 58%-ը հաստատ կատարելու է իր ընտրությունը, 30%-ը նշել է, որ հավանաբար կմասնակցի ընտրություններին, իսկ 24%-ը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել կմասնակցի ընտրություններին, թե՞ ոչ: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության համար ամենակարևորը շարունակում են մնալ սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնցից առաջնայինը աշխատատեղերի ու կենսամակարդակի հարցերն են»,- նշեց Ալիշաուսկենեն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը