Դամասկոսի բնակելի թաղամասերում հրասանդներ են ընկել
Մերձավոր Արևելք
Դամասկոսի բնակելի թաղամասերում հուլիսի 30-ին հրասանդներ են ընկել, որոնց պայթյունի հետևանքով 4 խաղաղ բնակիչներ են վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ՝ հրասանդներից մեկն ընկել է Թիջարա թաղամասում, ինչի հետևանքով 4 վիրավորներ են գրացվել: Երկու հրասանդներ ընկել են Բաբ Թում քրիստոնեական թաղամասում, ինչի հետևանքով երկու տուն նյութաական վնաս է կրել:
Բացի այդ, երեք հրասանդներ են ընկել Ադաուիա շրջանում՝ պատճառելով նյութական վնասներ:
Նախօրեին՝ հուլիսի 29-ին, հրթիռ էր ընկել Դամասկոսի Մզզե 86 թաղամասում՝ նյութական վնասներ հասցնելով բնակիչների ունեցվածքին:
Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան