«Վալլեքս» խմբի ընկերությունների հայտարարությունը՝ Թեղուտում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Հասարակություն
«Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել` «Էյ Սի Փի» ընկերության աշխատակիցների կողմից Թեղուտ գյուղի մի քանի բնակիչների ծեծելու փաստի կապակցությամբ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«2012 թվականի ապրիլի 16-ի երեկոյան կենցաղային հողի վրա «Թեղուտ» ՓԲԸ տարածքից դուրս անցանկալի միջադեպ է տեղի ունեցել, որին ներգրավված են եղել «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցներ: Միջադեպը հրահրողները եղել են ոգելից խմիչքների ազդեցության տակ: Միջադեպի արդյունքում որոշ անձիք (այդ թվում՝ «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցներ) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Միջադեպի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Լոռիի մարզային վարչության Թումանյանի տարածքային բաժնում նյութեր են նախապատրաստվում, ուստի մինչեւ օրենսդրությամբ սահմանված կարգով միջադեպի հանգամանքների պարզաբանումը մենք ձեռնպահ ենք մնում այդ կապակցությամբ մեկնաբանություններ ու գնահատականներ անելուց:
«Վալլեքս» խումբը եւ նրա ղեկավարությունը միշտ պայքարել եւ պայքարում են բոլոր տեսակի ապօրինությունների ու օրինախախտումների դեմ՝ անկախ դրանց կատարողներից ու դրսեւորման եղանակներից: Մենք հետեւողական ենք եղել եւ ապագայում եւս հետեւողական ենք լինելու «Վալլեքս» խմբի անվան հետ առնչվող բոլոր իրավախախտումների, զանցանքների ու հանցանքների բազմակողմանի ու օբյեկտիվ լուսաբանման հարցում:
Միաժամանակ, բոլոր շահագրգիռ անձանց հորդորում ենք մինչեւ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների ավարտն ու հնարավոր մեղավորներին բացահայտելն ու պատասխանատվության ենթարկելը ձեռնպահ մնալ միջադեպի կապակցությամբ անհիմն ու մտացածին հայտարարություններ անելուց»:
Հիշեցնենք, որ Լոռիի մարզի Թեղուտ գյուղում ապրիլի 16-ին միջադեպ էր տեղի ունեցել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ «Էյ Սի Փի» ընկերության անվտանգության աշխատակիցները գյուղի տարածքում ծեծի էին ենթարկել 3 մարդու, որոնցից մեկը կոտրվածքներով տեղափոխվել էր Երեւան։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը