Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է իր մրցակցի հրավերին
Հասարակություն
Թիվ 2 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է իր մրցակցի՝ Սամվել Ֆարմանյանի հրավերին։ Հիշեցնենք, որ երեկ Ֆարմանյանը Facebook սոցցանցի միջոցով Կարապետյանին հրավիրել էր միասին դիտել ֆուտբոլի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերը։
«Շնորհակալ եմ մրցակցիս բոլոր հրավերների համար: Երկուսս էլ նույն սերնդի ներկայացուցիչն ենք, նա' ավելի երիտասարդ: Սակայն ՀՀԿ-ին անդամակցելու նրա վերջին որոշումն ինձ մոտ մեծ ափսոսանք առաջացրեց։
Ուզում եմ շեշտել, որ մրցակցիս անձի հանդեպ որեւէ առանձնահատուկ վերաբերմունք չունեմ: Գնահատում եմ նաեւ ուսման ասպարեզում նրա ջանքերը: Բայց որեւէ կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես Եվրոպայում կրթություն ստացած երիտասարդը, ով ասում է, որ դավանում է Եվրոպական, կամ ավելի ճիշտ' համամարդկային արժեքների, կարող է ինքնակամ անդամագրվել մարդկանց ծեծող եւ մարդասպաններին պարտակող կուսակցությանը: Իմ պայքարը մարդկային այդ տեսակի դեմ է, հարմարվողների ու կոնֆորմիստերի դեմ է:
Չէի ցանկանա որեւէ կերպ մրցակցիս դասել նմանների շարքին, բայց նա ինքն է նույնականացվում այդպիսինների հետ: Ուստի, ընտրությունների ցանկացած ելքի դեպքում պատրաստ եմ հյուրընկալել մրցակցիս իմ տանը' որպես անհատի, բայց ոչ որպես ռեժիմի ներկայացուցչի:
Քանի որ մրցակիցս Հայլուրի ղեկավարն է, ակնկալում եմ, որ նա իրեն ավելի բարձր դրսևորի, քան իր կուսակից և գաղափարակից Ռուբեն Հյարապետյանը, լինի իր խոսքի տերն ու գա ինձ հետ բանավիճելու հեռուստատեսային ուղիղ եթերում:
Վստահ եմ, որ եզրափակիչ է անցնելու Բարսելոնան, ուստի հրավիրում եմ միասին դիտելու եզրափակիչը»,- Facebook սոցցանցի պաշտոնական իր էջում գրել է Վ. Կարապետյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը