Թուրքիան մտադիր է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ. Էրդողան
Թուրքիա
Չինաստան կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է դառնալ Շանհայի համագործակցության կազակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Kanal7 հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ՇՀԿ-ին որոշել են միանալ Հնդկաստանն ու Պակիստանը, այդ կառույցը Թուրքիայի համար առանձնահատուկ նշանակություն է ստացել:
Հիմնադրման 15 տարվա պատմության մեջ Ռուսաստանի Ուրֆա քաղաքում կազմակերպության գագաթաժողովի ժամանակ որոշում է ընդունվել մեծացնել նրա անդամների թիվը. փաստաթղթեր են ստորագրվել Հնդկաստանին և Պակիստանին ընդունելու գործառույթներ սկսելու մասին, Բելառուսի կարգավիճակն էլ բարձրացվել է դիտորդի մակարդակի:
Հայաստանը ՇՀԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ունի: Կառույցը գործընկերոջ կարգավիճակ տալու մասին փաստաթուղթ է ստորագրել նաև Ադրբեջանի հետ:
ՇՀԿ լիիրավ անդամներ են Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Դիտորդ պետություններ են Աֆղանստանը, Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան և Պակիստանը: Երկխոսության գծով գործընկերների կարգավիճակ ունեն նաև Շրի Լանկան և Թուրքիան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)