Մենք բոլոր հարցումներն ընդունում ենք ի գիտություն, ո՛չ ավելին. Ստյոպա Սաֆարյան
Հասարակություն
The Gallup Organization-ի կողմից այսօր իրականացված հարցումների արդյունքների հրապարակման համաձայն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն, գրեթե վստահաբար կարելի է ասել, որ ԱԺ կանցնեն, իսկ «Ժառանգություն» կուսակցության կարգավիճակն, ըստ Gallup Europe ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկենենի, կախված է այդ կուսակցության քարոզարշավից:
Լուրեր.com-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսկացության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը չցանկացավ մեկնաբանել հարցման արդյուները. «Մենք բոլոր հարցումներն ընդունում ենք ի գիտություն և ոչ ավելին: Ցանկություն չունենք մեկնաբանելու: Յուրաքանչյուրն անում է այն, ինչ ուզում է կամ ցանկանում է անել, հետևաբար առավել ևս սոցիոլոգներին գնահատական տալու խնդիր ես չունեմ: Մինչ այժմ հրապարակված բոլոր հրացումները մենք ուղղակի ընդունում ենք ի գիտություն», - նշեց Սաֆարյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը