The Telegraph. Ի՞նչ են մտածում Սարկոզին ու Օբաման Նեթանյահուի մասին
Աշխարհ
Հայտնի են դարձել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և իր ամերիկյան գործընկերոջ՝ Բարաք Օբամայի Կաննում կայացած G20-ի գագաթաժողովի ժամանակ հանդիպման մանրամասները։
Երկու երկրների նախագահները խոսել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասին։ Գագաթաժողովի ժամանակ Սարկոզին Օբամային ասել է հետևյալը. «Ես չեմ կարող այլևս նրան նայել. նա ստախոս է»։ Սարկոզիի կողմից Նեթանյահուի մասին ակնարկին Օբաման պատասխանել է. «Դուք կարող եք իրար նկատմամբ հակակրանք ունենալ, բայց ես ստիպված եմ ամեն օր շփվել նրա հետ»։
Այս մասին երկու երկրների նախագահները խոսել են իրենց հանդիպումից հետո՝ մամլո ասուլիսի ընթացքում։ Սակայն, այդ ժամանակ լրագրողները չեն հասկացել՝ ում է ուղղված Սարկոզիի ակնարկը, և միայն նոր է հայտնի դարձել, որ Սարկոզին ի նկատի ուներ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ