Մալիում ձերբակալվել է երկրի նախկին վարչապետը
Աշխարհ
Մալիի նախկին վարչապետ Մոդիբո Սիդիբեն ձերբակալվել և տեղափոխվել է մայրաքաղաք Բամակոյի մոտակայքում տեղակայված ռազմաբազաներից մեկը։ Այս մասին BBC–ին հայտնել են քաղաքական գործչի հարազատները։
Սիդիբեն ձերբակալվել է մի քանի զինված և դիմակավորված անձանց կողմից։ Ենթադրվում է, որ ձերբակալվել են նաև Մալիի պաշտպանության նախկին նախարարն ու ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա։ Սակայն, ձերբակալությունների մասին պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն եղել։
Հիշեցնենք, որ մարտ ամսին Մալիում ցածրաստիճան զինվորականության կողմից պետական հեղաշրջում է իրականացվել, որից հետո իշխանությունը ստանձնել է ժամանակավոր կառավարությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ