Կադդաֆիի որդու ճակատագիրը գրեթե որոշված է
Աշխարհ
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հնարավոր է օրերս հրաժարվի Լիբիայի նախկին առաջնորդի որդուն՝ Սեյֆ ալ–Իսլամ Կադդաֆիին Հաագա տեղափոխելու իր պահանջից։
Պաշտոնական անձանց խոսքերով, որոնք այս կամ այն կերպ առնչվում են բանակցությունների հետ, մոտ օրերս հնարավոր է համաձայնություն ձեռք բերվի այն մասին, որ Կադդաֆիի որդին կանգնի լիբիական դատարանի առջև։
Տրիպոլիի ժամանակավոր կառավարությունն ավելի վաղ մերժել էր Սեյֆ ալ–Իսլամին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու պահանջը, որը նրան մեղադրում է մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ։ Հիշեցնենք, որ Սեյֆ ալ–Իսլամ Կադդաֆին ձերբակալվել է 2011–ի նոյեմբերին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ