ԲՀԿ և ՀԱԿ միակ համագործակցությունն ազատ, արդար ընտրություններ անցկացնելն է. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն
Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցության մասին խոսք անգամ չկա: Այս մասին այսօր Դիլիջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Միակ համագործակցությունն ազատ, արդար ընտրություններ անցկացնելն է, որի համար համապատասխան փաստաթղթի տակ ենք ստորագրել: ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ, որոնք ազատ եւ արդար ընտրություններ են ցանկանում»,- ընդգծել է Ծառուկյանը:
Դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում, որ ԲՀԿ-ն լքի իշխող կոալիցիան, Ծառուկյանն պատասխանել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը նման բան չի ասել:
Իսկ միասնական շտաբի շուրջ «Ժառանգության» պահանջների վերաբերյալ Ծառուկյանը ասել է. «Դուք նայեք, թե «Ժառանգություն»-ը ում ուղղորդվածությամբ է շարժվում, ինքը թող ինքն իրեն մեղադրի»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը