Հանրապետականի «այո»–ն՝ այո՛ է, «ոչ»–ը՝ «ոչ»՝ ի տարբերություն որոշ կուսակցությունների. Էդուարդ Շարմազանով
Հասարակություն
«Գնահատականը շատ դրական եմ համարում ինչպես նախկինում, այնպես էլ՝ հիմա։ Այս 11 օրվա քարոզարշավը մի բան է ցույց տալիս, որ իշխանությունը շատ ազնիվ և անկեղծ է` ի դեմս Հանրապետականի», - այսօր, Լուրեր.com-ի հետ զրույցում, գնահատելով քարոզարշավի ընթացքը՝ ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հանրապետականի «այո»–ն՝ «այո՛» է, «ոչ»–ը՝ «ո՛չ»՝ ի տարբերություն որոշ կուսակցությունների, որոնք մինչև ժամը 1-ը իշխանություն են, 1-ից հետո ընդդիմադիր հայտարարություններ անում, իսկ կոնկրետ կարևորն այն է, որ բոլոր հանդիպումները ցույց են տալիս, որ բնակչության, հասարակության ճնշող մեծամասնությունն ընկալում է, հասկանում է և վստահում Հանրապետականին և իրենց խնդիրների լուծումը կապում Հանրապետականի ու նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանրապետականը գնում է ոչ թե ընդդեմ ճանապարհով, ոչ թե ինչ–որ մեկին սևացնելու, մրոտելու ճանապարհով, ՀՀԿ-ն գնում է «հանուն»–ի ճանապարհով, իսկ դրան գնում են միայն ուժեղները, հոգով և ֆիզիկապես ուժեղները», - նշեց Շարմազանովը:
Խոսելով մարզեր կատարած այցերի ժամանակ կուսակցության կողմից արձանագրված խախտումների մասին, ՀՀԿ խոսնակը նշեց, որ ընտրախախտումներն արձանագրող մարմին կա. դրանք չեզոքացնելու համար շատ ինտեսիվ աշխատում է ոստիկանությունը, իրավապահ մարմինները և այս ընթացքում նրանք ցույց են տվել, որ շատ հրապարակային և հետևողական աշխատանք են կատարում։ «Ես հավատում եմ և տեսնում ոստիկանության և իրավապահ համակարգի շատ պարզ և հրապարակային աշխատանքը և կարծում, որ բնականաբար թերություններ կարող են լինել: Այս տասնօրյա ընտրարշավը ցույց է տալիս, որ աննախադեպ հրապարակային և կոռեկտ ընտրապայքար է, ինչը կարող է լավ հիմք հանդիսանալ, որպեսզի մենք մայիսի 6-ն ավարտենք՝ ժողովրդավարական ընտրություններ իրականացնելով», - ասաց ԱԺ փոխնախագահը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը