Թուրքիայում ահաբեկիչները ռազմական հոսպիտալի վրա են հարձակվել
Թուրքիա
Ահաբեկիչները զինված հարձակում են գործել Բիթլիսի Թաթվան գավառում գտնվող ռազմական հոսպիտալի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հարձակմանն անմիջապես պատասխան է տրվել, ինչի հետևանքով ահաբեկիչները դեպքի վայրից փախել են: Զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել:
Դեպքի վայրում գործողություններ են սկսվել մեղավորներին հայտնաբերելու և չեզոքացնելու նպատակով:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ