Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներին Տեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել» Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի Դիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել ՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցը Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունը Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվում Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ Փաշինյան 

Գերմաներեն լեզվի ուսուցման նոր կենտրոն

Հասարակություն

Երևանում այսօր բացվել է գերմաներեն լեզվի ուսուցման նոր կենտրոն, որը Հայաստանում հանդես է գալիս որպես Գյոթեի անվան ինստիտուտի ներկայացուցիչը և գործընկերը: Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերի գլխավորած պատվիրակությունը:

Մինչ բացման արարողությունը՝ նախարար Արմեն Աշոտյանն ու Գերմանիայի ԱԳ պետնախարար Կորնելիա Պիպերը պաշտոնական հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են հայ-գերմանական կրթական համագործակցությանն ու հեռանկարներին առնչվող հարցեր: Կարևորվել է գերմաներենի՝ որպես օտար լեզվի ուսուցման որակի բարելավումը: Նախարարը պատրաստակամություն է արտահայտել աջակցելու, որպեսզի գերմաներենի ուսուցումը Հայաստանում դրվի ավելի լավ հիմքերի վրա: Նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է Հայաստանում գերմանական կողմի աջակցությամբ հիմնել գերմաներենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց: Գերմանիայի պետնախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին՝ առաջարկի համար: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է կրթության զարգացման հեռանկարներն ու բարեփոխման միտումները: Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանն ակտիվ գործունեություն է ծավալում Բոլոնիայի գործընթացի շրջանակում և 2012-15 թվականներին ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը: Քանի որ այս տարի Հայաստանը նշում է գրատպության 500-ամյակը, իսկ Երևանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, նախատեսվում են տարբեր միջոցառումներ. «Մեզ համար հաճելի կլինի, որ գերմանական գիրքը նույնպես ներկայացված լինի մեր երկրում»,-ասել է ՀՀ ԿԳ նախարարը:

Այնուհետև Կորնելիա Պիպերը և Արմեն Աշոտյանը մասնակցել են Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացմանը: ՀՀ ԿԳ նախարարը, շնորհավորելով նորաբաց կենտրոնի մուտքը կրթական համակարգ, նշել է, որ վերջին մի քանի տարիներին հայ-գերմանական կրթական ծրագրերի ծավալը եռակի աճել է: « Գերմանիան մեր կարևոր կրթական գործընկերներից է: Մեր արժեհամակարգը խարսխված է կրթության վրա, ինչը կարևոր հանգամանք է եվրոպական ինտերգրացիայի ճանապարհին: Ես ուզում եմ հույս հայտնել, որ այս կենտրոնը կնպաստի, որ Հայաստանում բացվի Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղ»,-նշել է Արեմեն Աշոտյանը: Գերմանիայի ԱԳ պետնախարար Կորնելիա Պիպերը, իր ելույթում կարևորելով կենտրոնի բացումը, շեշտել է. «Ես շատ ուրախ եմ, որ իմ առաջին պաշտոնական այցը Հայաստան համընկել է այս կենտրոնի բացմանը, ինչը երկկողմ քաղաքական հարաբերությունների արդյունք է: Ես հուսով եմ, որ Գերմաներեն լեզվի նորաբաց կենտրոնը կխթանի երկկողմ կրթական քաղաքականության զարգացմանը և կնպաստի, որ գերմաներենը Հայաստանի քաղաքացիների համար դառնա արդյունավետ հաղորդակցության միջոց»:

Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի տնօրեն Նելլի Սողոմոնյանը տեղեկացրել է, որ կենտրոնում գործում է նաև գրադարան և ժամանակակից գրականությամբ համալրված ընթերցասրահ: Այն հնարավորություն կընձեռի նորագույն ուսումնական նյութերի և տեխնոլոգիաների կիրառմամբ սովորել գերմաներեն: Կենտրոնում կազմակերպվելու են գերմաներենի պարապմունքներ, իրականացվելու են մասնագիտական խորհրդատվություն և մասնագետների փոխանակման ծրագրեր: «Համոզված եմ՝ Գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնը հայ-գերմանական մշակութային երկխոսության լրացուցիչ հարթակ կհանդիսանա: Այստեղ նախատեսվում են նաև մշակութային տարբեր միջոցառումներ կազմակերպել, որոնք կենտրոնը նաև հասարակական երկխոսության նոր հնարավորությունների և հանդիպումնների հաճելի վայր կդարձնեն»,- նշել է կենտրոնի տնօրեն Նելլի Սողոմոնյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում
Ամենադիտված