Ըստ Բակո Սահակյանի՝ լուրջ խնդիրներ կան Արցախում կառուցվող ճանապարհների որակի հետ կապված
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 17-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում ճանապարհաշինության հարցերին: Համապատասխան տեղեկություններով հանդես են եկել հանրապետության խոշոր ճանապարհաշինարարական ընկերությունների ղեկավարները:
Նախագահ Սահակյանը ճանապարհաշինությունը որակել է երկրի տնտեսության կարեւորագույն ոլորտներից մեկը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ակնառու է իրականացվող աշխատանքների ծավալների շոշափելի աճ: Միեւնույն ժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ լուրջ խնդիրներ կան կառուցվող ճանապարհների որակի հետ կապված, ինչը բացասաբար է ազդում ոլորտի զարգացման վրա: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է տեխնիկական վերազինման, կադրերի պատրաստման եւ առաջատար փորձի կիրառման խնդիրները՝ համապատասխան հանձնարարականներ տալով ոլորտի պատասխանատուներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան