Euronews. ՄԱԳԱՏԵ–ն պատրաստվում է խիստ զեկույցով հանդես գալ Իրանի միջուկային ծրագրի թեմայով
Աշխարհ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԵ) պատրաստվում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր՝ խիստ զեկույցով հանդես գալ։
Ըստ մի շարք փորձագետների և վերլուծաբանների՝ այն նախորդներից ավելի «կոշտ» փաստաթուղթ է լինելու, որն ավելի շատ շեշտը դնելու է Իրանի ռազմաարդյունաբերական տեխնոլոգիաների զարգացման և արտադրության վրա։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի Իսլամական Հանրապետությանն արդեն երկար ժամանակ է մեղադրում են միջուկային զենքի արտադրության մեջ։ Սակայն պաշտոնական Թեհրանը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները՝ հայտարարելով, որ դրանք արտադրվում են միայն խաղաղ նպատակներով։
Իսրայելում նախօրեին կազմակերպված ՄԱԳԱՏԵ–ի քաղպաշտպանության թեմայով կոնֆերանսի ժամանակ նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակումը գնալով ավելի հավանական է դառնում։ Չնայած, Իսրայելի ոչ բոլոր վերլուծաբաններն են համոզված Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու նպատակահարմարության վրա։ Ըստ վերջիններիս՝ նույնիսկ ռազմական գործողությունները հաջող իրականացնելու դեպքում Իրանին չի խանգարի միջուկային ծրագրի իրականացումը։ Հարցն այն է, թե արդյո՞ք դա հիմնավորված քայլ է՝ հետևանքները հաշվելու տեսանկյունից:
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը սկզբունքորեն պատրաստ է աջակցել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։ Սակայն այս տեղեկատվությանը հաջորդեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ վերահաստատելով, որ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական ճանապարհով լուծում չունի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ