Գյուղական երիտասարդների և կանանց շրջանում մեծ է գործազրկության տոկոսը
Հասարակություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Արթուր Գրիգորյանը և Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան ստորագրեցին «Մասնագիտական ուսուցում և կրթություն» ծրագրի աշխատանքների իրականացման մասին Նամակ-Համաձայնագիր:
«Մասնագիտական ուսուցում և կրթություն» ծրագրի նպատակն է աջակցել պետության կողմից գյուղական երիտասարության և երկարաժամկետ գործազուրկ կանանց զբաղվածության ապահովման հիմնախնդիրների լուծման հարցերում:
Ըստ նամակ-համաձայնագրի՝ ՀՀ ԱՍՀՆ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից ՄԱԶԾ-ի ֆինանսավորմամբ «Մասնագիտական կրթություն և ուսուցում» ծրագրի շրջանակում կմատուցվեն հետևյալ ծառայությունները՝ մասնագիտական վերապատրաստումների իրականացում երկարաժամկետ գործազուրկ կանանց համար և մասնագիտություն ունեցող, սակայն մասնագիտական աշխատանքային ստաժ չունեցող երիտասարդների աշխատանքային պրակտիկայի կազմակերպում գործատուի մոտ:
Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրին համագործակցության և օժանդակության համար՝ պարոն Գրիգորյանը նշեց. «Գործազրկության հաղթահարումը մեր պետության առաջնահերթ խնդիրներից մեկն է: Աշխատաշուկայում ունենալով առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն՝ գյուղական երիտասարդների և կանանց շրջանում գործազրկության մեծ տոկոս՝ այս ծրագրի իրագործումն առանձնակի կարևորություն է ստանում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը