Կեսարիայի 300-ամյա հայկական վանքն ավերակների է վերածվում Թուրքիայում
Թուրքիա
Ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Թոմարզա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին 300-ամյա վանքն ավեր վիճակում է: Երբեմնի կանգուն վանքից ընդամենը մի քանի քանդված պատ է մնացել, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական The Hurriyet Daily News պարբերականը:
Մարիամ Աստվածածնին նվիրված հայկական վանքը ուխտագնացության կարևոր վայր է եղել: Վանքին կից ժամանակին գործել է Գրիգորյան հայկական հոգևոր դպրոցը: Այնտեղ է հյուրընկալել բրիտանացի հայտնի ճանապարհորդ, հնագետ և գրող Գերտրուդ Բելին:
1915 թվականի Հայոց ցեղասպանության տարիներին այն թալանվել և լքվել է: Մի խումբ հայ վանականներ փորձել են վերականգնել եկեղեցին՝ չնայած մեծ վնասներին, սակայն դա նրանց չի հաջողվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)