Թուրքիայում քուրդ զինյալները երկու զինվոր են սպանել
Թուրքիա
Թուրքիայի Շըրնաք նահանգի Արաքյոյ գյուղում քուրդ զինյալների կողմից զինվորական մեքենայի վրա գործած հարձակման հետևանքով 2 զինվոր է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ քուրդ զինյալները ռումբ են նետել այն ճանապարհահատվածին, որտեղով անցել է զինվորական մեքենան: Ռումբի պայթյունից հետո քուրդ զինյալները մեքնայի վրա սկսել են կրակել նռնականետից և հրազենից, ինչի հետևանքով մեքենայում գտնվող սպան և գյուղի քորուջուն (պահապան) մահացել են:
Քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով տարածաշրջանում լայնածավալ աշխատանքներ են սկսվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)