Համագործակցությունը կշարունակվի
Հասարակություն
Նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի միջև ձեռք բերված համաձայնագրով «ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը» լուրջ մասնակցություն է ցուցաբերել գյուղատնտեսության ոլորտում իրականացված տարբեր ծրագրերի և միջոցառումների իրականացմանն օժանդակելու գործում:
Այսօր Ռալֆ Յիրիկյանը կրկին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հյուրն էր: Հանդիպման նպատակը համագործակցությունը շարունակելու նոր պայմանավորվածության վավերացումն էր:
Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա ձեռք բերված դրական տեղաշարժերը, նախարարը մատնանշել է նաև ընթացիկ տարվա ծրագրերն ու գերակայությունները: «Այսօր պետությունն աշխատում է ամեն կերպ օժանդակել գյուղացուն, կանգնել նրա կողքին: Գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղված կառավարության ծրագրերը շարունակական են և ընդգրկուն: Սակայն այսօր էլ ոլորտը ներդրումների և օժանդակության մեծ կարիք ունի, և Դուք անցած տարի բազմաթիվ անգամներ մեր կողքին եք եղել»,- նշեց նախարարը:
Իր հերթին Ռալֆ Յիրիկյանը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում նույնպես շարունակել համագործակցությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը