Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներին Տեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել» Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի Դիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել ՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցը Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունը Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվում Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ Փաշինյան 

Մենք գալիս ենք ձեր ընտրելու իրավունքը ձեզ վերադարձնելու համար. Լևոն Տեր–Պետրոսյան

Հասարակություն

Երեկ Հայ Ազգային կոնգրեսն իր մարզային այցերի շրջանակներում այցելել էր Մասիս, Արտաշատ և Արարատ։ Մասիսում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն իր ելույթը սկսեց՝ անդրադառնալով հանդիպմանը ներկա մարդկանց փոքրաթիվ լինելու հանգամանքին։

Տեր–Պետրոսյանը, ի տարբերություն իր թիմակիցների, կարծում է, որ Մասիսի բնակիչների պասիվության պատճառը վախը չէ։ Ըստ նախագահի՝ կա երկու պատճառ. ա) Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանի ակտիվ բնակչության մեծ մասը հեռացել է Հայաստանից, բ) նախագահական ընտրությունների ժամանակ է, որ ժողովուրդը մոբիլիզացվում է՝ ինչ–որ փոփոխության հասնելու հնարավորություն տեսնելով։

Նախագահը փաստեց, որ ժողովուրդը վախեցած չէ, և այդ մասին է վկայում ընտրություններին՝ նրա կատարած ճիշտ ընտրությունը, քանի որ1998-ին նա իր քվեն տվել է Կարեն Դեմիրճյանին, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանին, իսկ 2008-ին հենց Տեր–Պետրոսյանին։ Իսկ արդյունքում ստացված «հաղթանակները» եղել են ընտրակեղծիքների արդյունք։

«Բա ինչո՞ւ տեղի չի ունենում փոփոխությունը, կհարցնեք դուք։ Որովհետև այս իշխանություններն օգտվում են միջազգային հանրության օգնությունից։ Նրանց պետք է այսպիսի իշխանություն. Հայաստանում Արևմուտքին պետք է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ստեղծած գող, ավազակ, թույլ իշխանությունը, որովհետև նրանց կառավարելը հեշտ է, որովհետև նրանք կկատարեն իրենց ամեն մի ցանկություն», – իր ելույթի ընթացքում նշեց Տեր–Պետրոսյանը՝ նաև հարցնելով, թե ո՞ր ուժեղ իշխանությունը կհամաձայներ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծել՝ պարզելու համար ցեղասպանության լինել–չլինելու հարցը։

Ըստ նախագահի՝ դա վկայում է այն մասին, որ այս իշխանությունն անկախ չէ։ «Ես ավելին կասեմ՝ Սերժ Սարգսյանը նրանց այդ խոստումը տվել է, որ համաձայնելու է ստեղծել այդ հանձնաժողովը։ Վիկիլիքսի փաստաթղթերում դա կա։ Այդ խոսակցությունը նրա հետ ունեցել են 2007թ.–ի ամռանը», – նշեց նա՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանն ընտրություններից առաջ նրանց նաև խոստացել է Ղարաբաղի հարցի լուծման Մադրիդյան սկզբունքների տակ ստորագրել։

Տեր–Պետրոսյանը հիշեցրեց, որ դա հենց այն փաստաթուղթն է, որի վրա ինքը ժամանակին Լիսաբոնում վետո է դրել՝ չնայած ԱՄՆ–ի բոլոր փորձերին՝ համոզել իրեն ստորագրել այդ սկզբունքների տակ։ «Նույն փաստաթուղթն է, բայց շատ ավելի վատ վիճակով, որովհետև 1996թ–ին Ղարաբաղը գոնե կոնֆլիկտի կողմ էր, այսինքն՝ բանակցությունների լիարժեք մասնակից, նրա ձայնը վճռորոշ էր։ Ադրբեջանը և Հայաստանը կարող էին ինչ–որ բանում համաձայնել իրար հետ, բայց եթե Ղարաբաղը ասեր՝ ոչ, ապա ծրագիրը չէր գործում», – Ղարաբաղյան հարցի թեման շարունակեց ՀՀ առաջին նախագահը։

Ըստ նրա՝ դա է ապացուցում այն փաստը, որ 2007-ին Ադրբեջանի և Հայաստանի հավանությանն արժանացած՝ կոնֆլիկտի լուծման փաթեթային և փուլային լուծումներին Ղարաբաղը դեմ քվեարկեց։

Իսկ Ռոբերտ Քոչարյանին, ըստ Տեր–Պետրոսյանի, որի գիծը շարունակում է Ս. Սարգսյանը, համոզեցին, որ Ղարաբաղը «դուրս շպրտվի» գործընթացից, և դրանով է, որ «նրանք կկործանեն Ղարաբաղը»։ «Հիմա Սերժ Սարգսյանը սկսել է խոսել Ղարաբաղը բանակցային գործընթացի մեջ որպես կողմ կրկին ներգրավելու մասին։ Ի՞նչ ներգրավելու մասին է խոսքը։ Ղարաբաղը ունի մանդատ, այդ մանդատը նրան տվել է Բուդապեշտի գագաթնաժողովը, որ նա հակամարտության լիարժեք կողմ է», – ասաց Տեր Պետորսյանը՝ նշելով, որ պետք է պայքարեն այդ մանդատը հետ վերցնելու համար։

Իր ելույթում նախագահը նշեց, որ իշխանությունները «համաձայնում են արևմուտքի ճնշմանը, որպեսզի հեշտուհանգիստ գողանան, գռփեն, հղփանան և Մոնտե–Կառլոյի և Բադեն–Բադենի կազինոներում տանուլ տան ժողովրդի փողերը»։

«Ինչպե՞ս կարող է մարդ վստահել մեկին, ով վաղը մտնելու է իր տուն և իրեն թալանելու է։ Ինչքա՞ն ընտրակաշառք են բաժանում, 5 հազար դրա՞մ։ Իսկ դուք գիտե՞ք չորս տարվա ընթացքում ձեզանից քանի հազար դրամ են գողանում», – հավաքվածներին հարց ուղղեց Տեր–Պետրոսյանը՝ ինքն էլ դրան պատասխանելով. «10 հազար դոլլար ամեն մարդուց՝ 5 տարվա ընթացքում»։

ՀԱԿ առաջնորդը հիշեց 1998–ը, երբ «ամբողջ օրը հանրահավաքներ էին անում». «Այս իշխանությունները վերջին չորս տարում 120 անգամ արգելել են մեզ հանրահավաք անցկացնել։ Ասա, ինչի՞ց եք վախենում։ Դուք հիշեք այն ժամանակ համալսարանն առյուծ էր կտրել, ակադեմիան, մեր մասին ինչ ասես գրում էին։ Մենք գալիս ենք հենց այդ վիճակը վերականգնելու, որպեսզի դուք մեզանից չվախենաք», – ասաց նա։

Իսկ իր ելույթը նախագահը եզրափակեց կոչով. «Ուզում ե՞ք այս վիճակից դուրս գալ, ուսերը թափ տալ, ուղիղ կանգնել, և իշխանության առջև անընդհատ պահանջներ դնել, իշխանությունը գող կլինի, թալանչի կլինի, եթե նրանից պահանջող չլինի, ընտրե՛ք մեզ։ Սխալ կանենք, տվե՛ք մեր վզին, մեզ էլ դուրս շպրտեք։ Մենք գալիս ենք ձեր ընտրելու իրավունքը ձեզ վերադարձնելու համար։ Ուրիշ ոչինչ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում
Ամենադիտված