Ինձ համար չկան արտոնյալ պայմաններում աշխատող մարդիկ. կան պետություն, օրենքներ, ՀՀ քաղաքացիներ. ԿԳ նախարար
Հասարակություն
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook–ի իր էջում, անդրադառնալով Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի պաշտոնանկության հարցին, կատարել է հետևյալ գրառումը.
«Հարգելի ֆեյսբուքահայություն:
Այսօրվա իմ հրամանը մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Ստանում եմ բազմաթիվ հարցեր, նամակներ, զանգեր, գրություններ նախկին և ներկա ուսանողներից, աշխատակիցներից, այլ քաղաքացիներից:
Շնորհակալություն եմ հայտնում նրանցում հայտնվող աջակցության համար: Միաժամանակ, որոշ հարցադրումներում կան նաև տարակուսանքի, անհանգստության և անհամաձայնության դրսևորումներ:
Մի կողմ թողնելով հարցի հուզական կողմը՝ ուզում եմ հայտնել հետևյալը՝
1. Աբսուրդային են այն լուրերը, թե Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը լուծարվելու է:
2. Համալսարանի և ոչ մի ուսանող այս ընթացքում չի տուժել և չի տուժելու, դասերը, ստուգարքները, քննությունները շարունակվելու են սովորական ռեժիմով:
3. Այս տարվա շրջանավարտները կստանան իրենց հասանելիք դիպլոմները:
4. Դիպլոմում սխալ մասնագիտական գրառմամբ ոչ մի նախկին շրջանավարտ անհանգստանալու կարիք չունի: Մեր մեղքն է, որ այդ խախտումը ուշ է հայտնաբերվել, և ոչ թե ձեր:
5. Ս. Զոլյանը ազատվել է աշխատանքից ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում: Հարցի իրավական մանրամասնությունները պատրաստ ենք ներկայացնել դատարանում:
6. Հարցը չունի քաղաքական ենթատեքստ: Սակայն որոշ քաղաքական շրջանակներ և քաղաքականացված և ուղղորդված ԶԼՄ-ներ փորձում են շահարկել այն:
Հ.Գ. Հարգում եմ Ս. Զոլյանի մասնագիտական կարողություններն ու վաստակը, ցավում եմ իր անվայելուչ ու հայ մտավորականին ոչ հարիր պահվածքի համար:
Ինձ համար չկան արտոնյալ պայմաններում աշխատող մարդիկ
Կան պետություն, օրենքներ, ՀՀ քաղաքացիներ:
Հարգանքով՝ Ա. Աշոտյան»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը